Ընդդիմությունը չի մասնակի այս քառօրյային, մեկնում է Արցախ՝ պատշպանելու Հայաստանը․ Օհանյան

Մեզ համար Արցախը սակարկելի չէ, իսկ վերջին ժամանակները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք թուրք-ադրբեջանական օրակարգով։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այս դեպքում անգամ, երբ հարցը վերաբերում է Արցախին, կրավորական դիրք է ընդունել խորհրդարանական իշխանությունը։ Սեյրան Օհանյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս քառօրյային, և մեկնում է Արցախ ու հարակից տարածքներ։