Ցուցաբերեք ծայրաստիճան զգոնություն․ ոստիկանությունից հայտնում են

 Ցուցաբերեք ծայրաստիճան զգոնություն․ ոստիկանությունից հայտնում են

ՀՀ ոստիկանությունից հայտնում են․

«Եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայությունների աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, մեքենա վարել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։

Մի՛ վտանգեք ձեր և ուրիշների կյանքը։

Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են»։