Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի և Արմեն Մարուխյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր։ Արմեն Մարուխյանի թեկնածությանը բոլոր մասնակցած պատգամավորները կողմ են քվեարկել: