Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել

Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իսրայելական օդուժի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը, տևական ժամանակ է, Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել:

Թե իրանական պատասխանն ինչպես կարտահայտվի` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ առկա լարվածությունը հենց այնպես չի կարող չեզոքանալ:

Ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է այն տեսանկյունից, որ թեման կարող է ակտիվ զարգացումներ ունենալ և Մեծ տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տաքացմանը բերել:

Մինչ հայաստանյան իշխանությունը հանրությանը համոզում է զոհաբերել հերթական տարածքները, տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթյունի հանգեցնել»: