Մեկնարկում է Սերբիայի միջազգային մրցաշարը. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Այսօր մեկնարկում է Սերբիայի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ: 92 կգ Նարեկ Մանասյանը կմենամարի Ուելսի ներկայացուցիչ Ռոմեո Կոստայի հետ:
Մեր հավաքականի կազմում ընդգրկված են նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 51 կգ քաշային Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբոբյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, և +92 կգ քաշային աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: