Ով կդառնա ՔՊ նոր պատգամավոր

Ով կդառնա ՔՊ նոր պատգամավոր

Արդեն հայտնել ենք, որ կյանքից հեռացել է ԱԺ իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նա 72 տարեկան էր։

ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն, որ, ըստ օրենքի, պետք է դառնա պատգամավոր, Անուշ Քլոյանն է։ 

Նա Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։

Նշենք, որ Անուշ Քլոյանը Երևանի ավագանիում ևս ներկայացրել է իշխանական խմբակցությունը։

Եթե Քլոյանը ինչ-ինչ պատճառներով ինքնաբացարկ հայտնի և հրաժարվի վերցնել պատգամավորի մանդատը, ապա հաջորդը ցուցակում Տիգրան Պարսիլյանն է:

 

Նարե Գնունի