Որևէ պարագայում մենք այս դատարանում չպետք է գտնվեինք, սա հարված է նաև մեր բանակին․ Տիգրան Աբրահամյան

Վտանգավոր է այն հանգամանքը, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իսկ դատական նիստը կրկին հետաձգվեց։ Այդ մասին այսօր դատարանի բակում, որտեղ քննվում է զոհվածի մայր Գայանե Հակոբյանի կալանքի հարցը, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մի քանի ժամն էլ կարող է տիկին Գայանեի առողջությանը վնաս հասցնել։

«Մեր հերոսի մայրն այնպիսի հնարովի գործով է անցնում, ինչը ողբերգություն է։ Որևէ պարագայում մենք այս դատարանում չպետք է գտնվեինք, սա հարված է նաև մեր բանակին»,- նշեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։