ԱԱԾ մեկնաբանությունը գերիների վերադարձի վերաբերյալ

ԱԱԾ մեկնաբանությունը գերիների վերադարձի վերաբերյալ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ գերիների վերադարձը տեղի կունենա այսօր, ավելին՝ իբրև արդեն մեկնարկել է: 

Մինչդեռ ՀՀ պաշտոնական ոչ մի կառույց այս լուրը չի մեկնաբանում: Այդ թվում և ԱԱԾ-ն: MediaHub-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վահե Ենգիբարյանն ասաց, որ այս պահին տեղեկություն չկա։ «Լինելու դեպքում կհրապարակվի»,- հավաստիացրեց նա:

Հիշեցնենք, Ադրբեջանը վերադարձնում է 32 հայ գերիների, դրա դիմաց Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու ադրբեջանցի երկու հանցագործների: 

Լիաննա Թորոսյան