Նոր տեսանյութ 3 անչափահասի կյանք խլած վթարից

Նոր տեսանյութ 3 անչափահասի կյանք խլած վթարից

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմանում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում՝  վարորդը և նրա անչափահաս ուղևորները  տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։