Արցախի պողոտայում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Արցախի պողոտայում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Երևան քաղաքի Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ նորածին երեխա հայտնաբերման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«Երեխան տեղափոխվել է բժշկական կենտնորն, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, առողջական վիճակը բավարար է։ Քննություն է իրականացվում պարզելու երեխայի ծնվելու այդ թվում՝ արտահիվանդանոցային ծննդաբերություն լինելու, տվյալ տարածքում երեխայի հայտնվելու հանգամանքները։ Իրականացվում են միջոացումներ նաև մոր՝ ծննդկանի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ»,-ասել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։