Սարից գլորված քարը քիչ է մնացել սպանի տան ներսում գտնվող կնոջը

Սարից գլորված քարը քիչ է մնացել սպանի տան ներսում գտնվող կնոջը

Սարից գլորված հսկայական քարը քիչ է մնացել սպանի Հավայան կղզիների բնակչուհուն, գրում է LADBible-ը։ Քարը մեծ արագությամբ ճեղքել է տան պատը, հայտնում է Lurer.com-ը։

Նշվում է, որ Քերոլայն Սասակին ընտանիքի հետ տանն էր, երբ քարը հանկարծակի անցել է տան միջով՝ ճեղքելով պատերը: Դեպքի հետևանքով, հրաշքով, ոչ ոք չի տուժել։

«Ես միայն դղրդյուն լսեցի», - հիշում է կինը:

Սասակին հավելել է, որ ինքն ընտանիքի հետ տեղափոխվել էր այդ տուն ընդամենը մեկ շաբաթ առաջ և իրականում չէր հասցրել բնակություն հաստատել։ Քարի հետ կապված պահը ֆիքսել են տանը տեղադրված տեսախցիկները։ Ավելի ուշ դեպքի վայրից կադրեր են հրապարակվել սոցցանցերում։

«Ես չեմ դիտել տեսանյութը, բայց ինձ ասացին, որ եթե ևս մեկ քայլ անեի, այստեղ չէի լինի», - ում է Քերոլայնը: