Թերապևտը զգուշացրել է աչքերի տակ պարկերի առաջացման պատճառների մասին

Աչքերի տակ պարկերը կարող են վկայել ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի և երիկամների հետ կապված խնդիրների մասին, գրել է «Մոսկվա 24»-ը՝ վկայակոչելով բժիշկ Վիկտոր Լիշինին։
Մասնագետի խոսքով՝ որոշ մարդկանց համար աչքերի տակ պարկերը պարզապես անատոմիական հատկանիշ է, որը չի վկայում որևէ հիվանդության մասին։ Բայց եթե հանկարծակի հայտնվեն այտուցներ, պետք է դիմել մասնագետի։
Պարկերի հնարավոր պատճառներից մեկը երիկամների հիվանդությունն է։ Այս հիվանդության դեպքում ֆիլտրման և արտազատման գործառույթները խաթարվում են, և հեղուկը վերաբաշխվում է մարմնում: Աչքերի տակ, ինչպես նաև մարմնի այլ մասերում այտուց է առաջանում։
Բացի այդ, պարկերը հաճախ առաջանում են սրտի հիվանդության պատճառով. երբ արյան մղման ֆունկցիան խանգարում է, հյուսվածքներում հեղուկ է կուտակվում։