Հայ ռուսական հարաբերությունների երեք խնդիրներն այս պահին
Այսօր մենք տեսանք, թե ինչպես ռուսական հումանիտար օգնությունը մտավ Ստեփանակերտ Աղդամի ճանապարհով. այս հարցը չի կարելի օրակարգից դուրս մղել։ Ստեղծվում է մի իրավիճակ, որի ժամանակ ռուսական կողմը արցախյան հարցում փորձում է հասնել իր նպատակներին՝ թույլ կողմի զիջումներով։ Այս մասին «Հայաստան» - ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե՞ հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության համար" թեմայով քննարկմանն իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
«Հարցն այսօր արդեն տարածաշրջանում Ռուսաստանի երկարատև կամ կարճատև մնալու հեռանկարի մասին է։ Հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունների մեջ կարող ենք առանձնացնել երեք խնդիր. ուղիղ կապի բացակայություն՝ հումանիտար բեռի հետ կապված, անհասկանալի հայտարարություններ, որոնք արվում են, երրորդը ՝ թոհուբոհ, հարցերի պարզում պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններով»,-հայտարարեց Մելքոնյանը։
Նշենք, որ քննարկումը կազմակերպել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը (ՌՀՆՎԿ):
Մանրամասները ՝ տեսանյությում