Վերադարձրեք տղաներին․ գյումրեցի գերիների հարազատները փակել են դեպի Բավրայի անցակետ տանող ճանապարհը

Ադրբեջանական գերության մեջ գտնվող 26 գյումրեցի տղաների հարազատները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել տղաներին, այլևս չեն սպասելու, չեն էլ հավատալու իշխանության խոստումներին։