ԱԺ ընդդիմությունը դժգոհ է կառավարության հրատապությունից

Խորհրդարանական ընդդիմությունը դժգոհ է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրատապ հրավիրելու Կառավարության որոշումից:  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված այդ հրատապությունը, երբ բերված հարցերն այնպես չէ, որ նոր են ի հայտ եկել.

«Հարցս վերաբերվում է նիստի հրատապության անընդհատ շահարկումներին: Պարբերաբար ասում են՝ հարցը հրատապ է և դա բերում են ավելի սահմանափակ ռեժիմով կամ արտահերթ նիստերով։ Ես խորապես համոզված եմ, որ ո՛չ  ֆրանսիացիների, ո՛չ էլ Ասիական զարգացման բանկի հետ այդ համաձայնագիրը երեկ չեք ստորագրել, որ այսօր առավոտյան եք ներկայացնում ԱԺ, կար բավականաչափ ժամանակ, ի՞նչն էր պատճառը, որ դա չեք ներկայացրել հերթական նիստերի ժամանակ։ Կամ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին խոսվում էր անցյալ տարի այս օրերին և անցյալ տարի այս օրերին արդեն բյուջեի նախագծի մեջ 2022 թվականի համար այդ հարցը արծարծվում էր»,- հետաքրքրվեց նա:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն արձագանքեց. 

«Ինչ վերաբերվում է Ներքին գործերի նախարարությանը, ապա ոչ միայն անցյալ տարի, այլև դրա նախորդող տարվանից է սկսվել է ՆԳՆ ստեղծման շուրջ քննարկումները և առաջնային փուլում այլ մոդել էր ընտրվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: