Նկատվում է որոշակի դրական դինամիկա. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում զինծառայողից

Նկատվում է որոշակի դրական դինամիկա. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում զինծառայողից

Վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայունացել է և նկատվում է որոշակի դրական դինամիկա: Այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը՝ ներկայացնելով դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը:
 
Հիշեցնենք, դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել էր: Ավելի ուշ ՔԿ-ից հայտնեցին, որ նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:

Տարվում է նախաքննություն:

Նարե Գնունի