Ա՛յ տղա, վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային կետին. Շարմազանովը՝ Փաշինյանին
Միշտ ասել եմ՝ 2018 թվականի իշխանազավթում օպերացիան թուրք-ադրբեջանական շահառուների կողմից հովանավորվող օպերացիա է։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրարդ Շարմազանովը։
Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Շարմազանովը հիշեցրեց, որ Փաշինյանն է խորհրդարանի ամբիոնից ասել՝ ինչ պետք ա, դա էլ բանակցում ենք։
«Ո՞վ էր հայտարարում, որ բանակցային գործընթացը սկում է իր սեփական կետից. այդ հայտարարությունները կապիտուլյանդ Նիկոլ Փաշինյանն է արել։ Էդ մարդը 5 տարի է՝ վարչապետ է, մինչև հիմա չի հասկացել, որ մայիսի 8-ից մինչև հիմա բոլոր բացթոցումների, մեղքերի, կորուստների մեղավորն ինքն է»,-ասաց նա։
Շարմազանովը հիշեցրեց նաև այն հայտարարությունը, երբ Փաշինյանն ասել էր՝ ցանկացած պահի կվերադառնա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային կետին։
«Հիմա ես քեզ չելենջ եմ անում. ա՛յ տղա, վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային կետին: Դե տղա ես, վերադարձի, Կապանում ասուլիսի ժամանակ ես ասել․.. չես կարող, որովհետև քաղաքական քո երկու պապաները՝ Ալիևը և Էրդողանը թույլ չեն տա: Նիկոլը բացի այս երկուսից բոլորին գժի տեղ է դրել»,-ընդգծեց Շարմազանով։
Մանրամասները՝ տեսանյութում: