Ռուսաստանը չի կատարի ՄԻԵԴ-ի վճիռները․ Պուտին

Ռուսաստանը չի ենթարկվի մարտի 15-ից հետո ընդունված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, ՄԻԵԴ-ի որոշումները, որոնք ընդունվել են 2022 թվականի մարտի 15-ից հետո, այսինքն՝ այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնությունը դիմում է ներկայացրել Եվրախորհրդից դուրս գալու մասին, չեն կատարվի։