Կեպիով ապահով է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
Որքան շատ են մարդիկ քննադատում Փաշինյանի կեպին, այնքան շատ է նա կրում դա` անգամ ոչ այնքան ցուրտ եղանակին:
Ոմանք այն անվանում են ադրբեջանցու կեպի, մյուսները` Լենինի, երրորդները` կինտոյի, բայց, հավանաբար, այդ գլխարկն ապահովության զգացում է փոխանցում եւ հոգեբանական ինչ-որ դեր խաղում: Երեկ մեր կեպիով վարչապետը` մեծ թիմի ուղեկցությամբ մեկնել է Վրաստան, հանդիպել նրանց վարչապետի հետ:
Մի շարք փաստաթղթեր եւ «ռազմավարական գործընկերության մասին» հռչակագիր են ստորագրվել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում