536 898 մարդ վավերացրել է իր դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Թովմասյան
Մենք պարզեցինք, որ հայ ժողովուրդը ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով իր կողմից մայիսի երեքից մինչև հուլիսի 20ժ-ը տևած ստորագրահավաքի արդյունքներով արված եզրակացությունները:
Թովմասյանի խոսքով՝ իր ակցիան կարճաժամկետ էր և եթե ինքը շարունակի այն, ապա «միլիոնավորստորագրություն» կհավաքի:
«Հավաքվել է 536 898 ստորագրություն: Սա նշանակում է, որ այսքան մարդ վավերացրել է իր դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Նիկոլի թեզերը մերժվում են»,- նշեց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նշեց՝ սա զուտ ստորագրահավաք չէր, որը եղավ ու պետք է առաջ անցնենք: Սա լակմուսի թուղթ է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն Արցախի հարցում և չունի լեգիտիմություն պաշտպանելու այն թեզերը, որոնք նա առաջ է տանում:
Մանրամասները՝ տեսանյութում