Նշվել է 5 սովորություն, որոնք դրանցից հրաժարվելու դեպքում կխուսափեք քաղցկեղի զարգացումից

Քաղցկեղի դեպքերի գրեթե 40 տոկոսը կարելի է կանխել ապրելակերպի փոփոխությամբ:
Քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 40 տոկոսը և քաղցկեղից մահացությունների գրեթե կեսը պայմանավորված է եղել հնարավոր փոփոխվող ռիսկի գործոններով:
Գիտնականներն առաջին հերթին խորհուրդ են տալիս թողնել ծխելը։ Հրաժարվելով այս սովորությունից՝ կարող եք զգալիորեն նվազեցնել թոքերի, կոկորդի, բրոնխների և կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Բացի այդ, հետազոտողները խորհուրդ են տալիս բացառել ալկոհոլի օգտագործումը՝ դա կօգնի խուսափել բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղից։
Հոդվածում նշված մեկ այլ վատ սովորություն սեփական քաշի նկատմամբ վերահսկողության բացակայությունն է։ Գիրությունը կարող է ստամոքսի, լյարդի և ուղիղ աղիքի քաղցկեղ առաջացնել, զգուշացնում են գիտնականները։
Ըստ նրանց՝ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու համար պետք է օգտագործել նաեւ արեւապաշտպան քսուք։
Ի վերջո, ուռուցքաբանները կոչ են արել մարդկանց չվարել նստակյաց կենսակերպ, քանի որ անգործությունը մեծացնում է ստամոքսի, կերակրափողի և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը։
Գիտնականների կողմից թվարկված այլ վնասակար գործոններն են՝ երկրորդային ծխի ազդեցությունը, սննդակարգում բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր չներառելը, հում, չմշակված միս ուտելը և մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ B-ի դեմ պատվաստված չլինելը: