Այս մթերքը նվազեցնում է գիրության և քաղցկեղի առաջացման վտանգը

Այս մթերքը նվազեցնում է գիրության և քաղցկեղի առաջացման վտանգը

Լոբին և այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը։ Ասել է դիետոլոգ Թիմ Սպեկտորը, գրել է Daily Mirror-ը։

Սպեկտորը նշել է, որ շատերը թերագնահատում են լոբու, ոլոռի և այլ լոբազգիների օգտակար հատկությունները։

Ըստ մասնագետի՝ այս մթերքն արդյունավետ է քաղցկեղի և գիրության վտանգը նվազեցնելու համար:

Այս ամենն ապահովում է դրանց բաղադրությունը՝ մանրաթել, սպիտակուց և պոլիֆենոլներ։

«Դրանք ունեն հակաքաղցկեղային, նեյրոպաշտպանիչ ազդեցություն, նաև մասնակցում են իմունային պատասխանին, օգնում են պայքարել գիրության և քրոնիկական բորբոքումների դեմ»,- պարզաբանել է Սպեկտորը: