Ո՞վ է մասնակցելու Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստին

Ո՞վ է մասնակցելու Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստին

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տեղի կունենա պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հինգերորդ նիստը, որին, ինչպես այսօր պարզվեց, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը չի մասնակցելու։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի կազմում ՏԿԵ նախարարությունից ներկայացուցիչ լինելու է, բայց ինքն անձամբ՝ ոչ։

«Իմ տեղակալներից Հովհաննես Հարությունյանն է լինելու այդ հանդիպմանը»,- ասաց Սանոսյանը։

Հարցին, թե ի՞նչ օրակարգով է լինելու հանդիպումը, ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ։

«Իմ այն տեղակալը, որ մասնակցելու է հանդիպմանը, այս պահին երկրում չէ, գործուղման է»,- նկատեց Սանոսյանը։

Հատկանշական է, որ հանդիպումից երկու օր առաջ ՏԿԵ նախարարը դեռ տեղյակ չէ՝ ինչ է քննարկվելու, ինչ օրակարգով ենք գնում Ադրբեջանի հետ հանդիպման։