Սնուփ Դոգը պատմել է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի թագուհին «փրկել» իրեն

Ռեփեր Սնուփ Դոգը DJ Whoo Kid-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին փրկել իրեն։ Սպանության մեղադրանքների պատճառով երաժիշտին ցանկացել են շրջագայությունների ընթացքում արտաքսել Մեծ Բրիտանիայից, գրում է Independent-ը։
«Գիտե՞ք՝ ով է պաշտպանել ինձ։ Թագուհին։ Թագուհին ասաց․ «Այս տղամարդը մեր երկրում հանցավոր ոչինչ չի արել։ Նա կարող է գալ մեզ մոտ»»,- պատմել է Սնուփ Դոգը։
Երաժիշտի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցներն այդ գործի քննության պատճառով իր դեմ արշավ են սկսել։ Ռեփերը խոստովանել է, որ իր մասին հետեւյալ վերնագրով հոդված է տեսել․ «Այստեղից դուրս արեք այս չար տականքին»։ Սնուփ Դոգի դեմ մեղադրանքները հանվել են 1996թ․-ին։