BRICS-ը համալրվել է նոր գործընկեր երկրներով

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS գործընկեր երկրներ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, գրել է ТАСС-ը։
BRICS-ը միջազգային կազմակերպություն է, որը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: