«Բորբոսնում է և բարձրացնում արյան շաքարը». դիետոլոգը նշել է 3 վնասակար մթերք, որ ուտում ենք ամեն օր

Սննդաբան Օլիվիա Հեդլունդը նշել է ամենօրյա սննդակարգի թոփ 3 մթերքները, որոնցից պետք է հրաժարվել, գրում է Pronews.gr-ը։ Ցուցակը պարունակում է այնպիսի մթերքներ, որոնք մարդիկ օգտագործում են գրեթե ամեն օր։
Առաջինը սուրճի մեքենաների և ավտոմատների սուրճն է:
«Նման սուրճը ոչ միայն կարող է բորբոսնել, այլ նաև պարունակել բազմաթիվ վնասակար հավելումներ»,- զգուշացրել է բժիշկը։
Ավելի լավ է խմել տնային պայմաններում պատրաստված սուրճ, որը թունաքիմիկատներ չի պարունակում։
Երկրորդ կասկածելի ապրանքը բուսական ծագման միսն է: Ապրանքը պարունակում է ոչ անվտանգ յուղեր, որոնք միայն կվնասեն բուսակերներին:
Երրորդ արտադրանքն ակնթարթային նախաճաշի հացահատիկն է: Առավոտյան նման արտադրանքը միայն կբարձրացնի արյան շաքարը: Դիետոլոգը խորհուրդ է տալիս առավոտյան սպիտակուցային մթերքներ ընտրել՝ երկար ժամանակ կուշտ մնալու համար։