Նոր Նորքում պայթյունից տուժածները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Նոր Նորքի Ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյունից տուժած երկու քաղաքացի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Այդ մասին MediaHub-ին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:
Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան, նրանք զննություն են անցնում:
Հաջորդիվ կներկայացնենք մանրամասներ:
Նշենք, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ զինված երեք տղամարդ նռնակ է պայթեցրել, նրանցից երկուսը վիրավորվել է:
Նարե Գնունի