Ինչպե՞ս ճիշտ պահել սեխը

Տանը կարող եք պահել մի ամբողջ շաբաթ: Այն հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից և տաքացուցիչներից, քանի որ արևն ու շոգը կարող են արագացնել հասունացման գործընթացը: Իդեալական է այն դնել փափուկ մակերեսի վրա՝ մութ և զով տեղում: Կտրած պտուղը կարելի է պահել միայն սառնարանում. ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռոսկաչեստվոյում։
Գերատեսչությունում նշել են, որ այս դեպքում սառնարան չօգտագործելու դեպքում միջուկը արագ կփչանա և կդառնա անօգտագործելի։ Միաժամանակ խորհուրդ է տրվում սեխի կտորները ծածկել սննդի թաղանթով կամ դնել ամուր կափարիչով տարայի մեջ՝ այս ձևով սեխը կարելի է պահել մինչև երեք օր։