Կառավարությունը շտապում է. ԱԺ արտահերթի հրատապությունը պարզաբանեց փոխնախարարը

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում 11 հարց է։

Արտահերթ նիստին 107 պատգամավորներից ներկա է 79-ը։ Արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԱԺ-ում շրջանառության մեջ գտնվող որոշ նախագծեր պետք է ընդունվեն այս տարի։ 

Օրակարգի առաջին և երկրորդ հարցերը հրատապ են, քանի որ Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից վարկի միջոցների մասհանման վերջնական ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 15-ը։ Այս մասին հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Օրակարգի չորրորդ հարցի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ, ըստ էության, օր առաջ ցանկանում ենք ՀՀ-ում ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որը որակական փոփոխություն կապահովի ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում»,-ասաց նախարարի տեղակալը։

Օրակարգային 5-րդ հարցի հրատապությունը պայմանավորված է ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող հարկային արտոնության ժամկետի երկարաձգմամբ։ 

«Օրակարգի 6-րդ հարցով նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը բարձրացնելու միջոցով ապահովել խաղային ոլորտի համարժեք հարկում և կատարվող խաղադրույքների կրճատում»,-թվարկեց Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։