Խնդիրը բարձրաձայնում եմ՝ իրազեկելու համար մեր ընդդիմադիր գործընկերներին

Խնդիրը բարձրաձայնում եմ՝ իրազեկելու համար մեր ընդդիմադիր գործընկերներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ուշադրություն

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունեցող երկրի ուժային համակարգի /բարեւներ, պարոն Աբազյան/ ողջ ռեսուրսը հատկապես վերջին տարում ու հատկապես վերջին ամիսներին կարող է կենտրոնացվել բացառապես ընդդիմադիրներին գաղտնալսելու, շարժին հետեւելու վրա, բայց դա ցավոք, մեր իրականությունն է։

Վերջին օրերին /հավանաբար չբավարարվելով արտաքին դիտարկմամբ/ տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ եմ ստանում՝ այս կամ այն հղման վրայով անցնելու /հեռախոսահամարները միշտ անհասանելի են լինում ու տարբեր ծրագրերով տարբեր անունների գրանցումներ ունեն/։

Խնդիրը բարձրաձայնում եմ՝ իրազեկելու համար մեր ընդդիմադիր գործընկերներին։ Ուշադիր եղեք, ընկերներ!

Հ․Գ․ Ինձ այս գեղեցկուհուց է այսօր օրինակ SMS եկել, էս գործում էլ եք փնթի, ինչ ասեմ, ձեր հաշվարկով պետք է գայթակղվե՞ի»: