Անդրադարձել եմ ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը․ Պապիկյան

Անդրադարձել եմ ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը․ Պապիկյան

Մայիսի 5-ին՝ ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում, առանձնազրույցներ եմ ունեցել զորամասի սպայական կազմի հետ:

Առանձնազրույցների ընթացքում անդրադարձել եմ ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Սպաների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Ստուգայցի ընթացքում ճաշել եմ պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:

Այնուհետև հերթական արձակուրդ մեկնող, ուսումնական գործընթացում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել եմ արժեքավոր նվերներով: