Բանկի աշխատակցի հատուկ պահեստում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել․ մանրամասնեւ

Ռուսաստանի Պերմ քաղաքի բանկի աշխատակցի գաղտնարանում հայտնաբերվել է 16 կգ մեֆեդրոն։ Հայտնել է SHOT տելեգրամյան ալիքը։
Տղամարդը Տյումենի մարզի անտառում հսկայական պահոց է պատրաստել։
Իսեցկի շրջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Կուրգան-Տյումեն մայրուղու 137-րդ կմ-ի անտառում պատահաբար թմրանյութերի մեծ պահեստի են հանդիպել: Իրար կողքի հինգ պահոցներում եղել է 32 փաթեթ մեֆեդրոն՝ յուրաքանչյուրը կես կիլոգրամ քաշով։ Դրանք պատրաստվել են վաճառքի։
Պահված ապրանքի տիրոջը արագ բացահայտել են: Պարզվել է, որ նա «Ուրալ» բանկի գլխավոր մասնագետ 33-ամյա Վադիմ Գ.-ն է։ Տղամարդը գրանցված է և ապրում է Պերմում։ Նախկինում նա Տյումենի մարզ էր եկել հատուկ իր անօրինական բիզնեսի համար։
Հարուցվել է քրեական գործ՝ «Թմրամիջոցների ապօրինի իրացման փորձ՝ առանձնապես խոշոր չափերով» հոդվածով։ Բանկի աշխատակցին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։