Երևանի ավագանին գնում է Կառավարության հետքերով. չզեկուցվող հարցեր նիստի օրակարգում

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 24 նախագծերից 11֊ը չզեկուցվող են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
“Երևանի պատմության մեջ առաջին անգամ է, որ Ավագանին քվեարկելու է չզեկուցվող նախագծերի հաստատման համար։
Երևանցիներին տեղեկացնեմ, որ բոլորն ուսումնասիրել եմ, խնդրահարույց նախագծեր չկան”,- տեղեկացրել է ավագանու անդամը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Երևանի ավագանին գնում է Կառավարության “վատ օրինակը” կրկնօրինակելու ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մեծամասնությունը լինում է չզեկուցվող: Երբեմն էլ զեկուցվող է լինում ընդմաենը մեկ-երկու նախագիծ. սա է "ժողովրդավար" երկրի պատկերը: