Ուրուգվայում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Ուրուգվայում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

Որոշման մեջ սավում է․

«Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հան­րա­պետության դեսպանություն (նստավայրը` Մոնտեվիդեո)»:

Հիմնավորման մեջ նշված է․

«2019 թվականի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից դեսպանության մակարդակով)։

Հարավային Ամերիկայում Ուրուգվայը տնտեսապես ամենակայուն և ամենաակտիվ զարգացող երկրներից մեկն է, որի հետ առկա են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտներ, ի թիվս բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության, առևտրատնտեսական բնագավառների: