Արմեն Աշոտյանն իր պահման վայրի հետ կապված դժգոհություններ չունի․ ՄԻՊ

Ես այդ ժամանակ գործուղման էի, և պարոն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այցելել է Արմեն Աշոտյանին, որն ըստ ընդդիմության, քաղբանտարկյալ է։

Ըստ Մանասյանի՝ Արմեն Աշոտյանն իր պահման վայրի հետ կապված դժգոհություններ չի հայտնել։

«Նա դժգոհություններ ունի խափանման միջոցի, գործի քննության հանգամանքների հետ կապված»,- նշեց պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։