Սպանում է ստամոքսը և քաղցկեղ առաջացնում. ո՞ր մթերքներն է պետք բացառել սննդակարգից

Գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը պատմել է, թե ինչ մթերքներ են բացասաբար ազդում ստամոքսի վրա. Այս մասին հայտնում է secretmag.ru-ն։
Տաք համեմունքները գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը՝ ազդելով թթվային արտադրության գործընթացի վրա։
Թթու համով, չափազանց տաք կամ սառը սնունդը բացասաբար է անդրադառնում ստամոքսի և նրա արյան մատակարարման վրա, որն էլ ավելի է քայքայում այս կարևոր օրգանը։
Յուղով եփած կամ ապխտած յուղով հարուստ մթերքները կարող են պարունակել քաղցկեղածին նյութեր, ինչն իր հերթին մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Բացի այդ, նման սնունդը մեծացնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները։