ՀՕՊ ուժերը երկու ժամում 13 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի շրջանների վրա

Ռուս զինվորականները չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Լիպեցկի և Օրյոլի շրջանների վրա և մեկը՝ Բրյանսկի շրջանի վրա, հայտնում է ՊՆ-ն։
«13 ուկրաինական անօդաչու թռչող սարք ոչնչացվել է հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- նշել են գերատեսչությունում։
Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից 22:00-ն հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումները: Հակառակորդը կիրառել է ավիացիոն տիպի անօդաչու սարքեր