Հայաստան-Խորվաթիա հանդիպման ծեծկռտուքին մասնակցած 3 անձ ձերբակալվել է

Հայաստան-Խորվաթիա հանդիպման ծեծկռտուքին մասնակցած 3 անձ ձերբակալվել է

Սեպտեմբերի 9-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, որոնք վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

 Ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններս հրաժարվել են հաղորդումներ տալուց:

 Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել է քննչական բաժին: