Բժիշկը հորդորել է պարբերաբար շոկոլադ ուտել․ ինչո՞ւ

Բժիշկը հորդորել է պարբերաբար շոկոլադ ուտել․ ինչո՞ւ

Էնդոկրինոլոգ Օքսանա Միխալևան բացատրել է, թե ինչու է կարելի շոկոլադը կանոնավոր կերպով ուտել քիչ քանակությամբ։ Նրա խոսքերն է մեջբերել РИАМО-ն։

Նախ և առաջ, ըստ Միխալևայի, շոկոլադը հզոր հակաօքսիդանտ է, որն օրգանիզմն ամեն օր պահանջում է, քանի որ պաշտպանում է համակարգային քրոնիկ բորբոքումից ու նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը։ Բժիշկը նաև նշել է, որ այս մթերքը պարունակում է մագնեզիում ու կալիում, որոնք օգտակար են սրտի, ոսկորների և մկանների համար։

Միխալևան նաև կոչ է արել իրենց սննդակարգում ներառել շոկոլադ, քանի որ այն խթանում է ուրախության հորմոնի սերոտոնինի արտադրությունը, որը բարելավում է տրամադրությունը և էներգիան։ «Բայց շոկոլադը շատ կալորիական է, անկախ նրանից՝ մուգ է, թե կաթնագույն։ Համապատասխանաբար, մեկ սալիկ շոկոլադը կարող է փոխարինել մի ամբողջ կերակուրին, բայց այն չի տա նույն կուշտության զգացումը։ Ուստի պետք է ուտել սահմանափակ քանակությամբ, և այդ ժամանակ այն վնաս չի պատճառի»,- զգուշացրել է էնդոկրինոլոգը։