Շուտով պահանջելու են փակել Ցեղասպանության ու Սարդարապատի հաղթանակի հուշահամալիրները․ Շարմազանով

Շուտով պահանջելու են փակել Ցեղասպանության ու Սարդարապատի հաղթանակի հուշահամալիրները․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Շուտով պահանջելու են փակել Ցեղասպանության ու Սարդարապատի հաղթանակի հուշահամալիրները,
Կոմիտասի թանգարանը,Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի,Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկի արձանները։

Հետո հերթը կգա Եռաբլուրին ու Պանթեոնին։

Դրանից հետո պահանջելու են Մատենադարանից հեռացնել Մաշտոցի ու Թորոս Ռոսլինի արձանները,քանի որ նրանք չեն ծնվել այսօրվա ՀՀ տարածքում եւ նրանց արձանների տեղադրումը տարածքային պահանջի ակնարկ է Թուրքիայի հանդեպ։

Դե իսկ Մխիթար Գոշի արձանի վրա էլ նիկոլականները Ալիեւի պահանջով կարող են գրել « աղվանական ու ադրբեջանական իրավագիտության հայր»։

Դրանից հետո նիկոլիզմի երեսփոխանները կարող են օրենքով Արարատ լեռը Ağrı Dağı,իսկ Հայաստանն էլ՝ Ermenistan վերանվանել։

Հնարավոր է սրան հաջորդեն նոր զեյնաբների» ու «նոր թարքանների» համերգային հյուրախաղերը  «Իերեւանի» Հեյդար Ալիեւի անվան մարզադաշտում։

Սա է Նիկոլի խոստացած «խաղաղությունը»։

Մոռանալ անցյալն ու մարդուց վերածվել հիշողությունը կորցրած անասունի»,- գրել է Շարմազանովը։