Գոյութենական ծանր սպառնալիքի առջև է կանգնած հայոց պետականությունը․ Ավետիսյան

Այս ծանր օրերին ստիպված ենք առերեսվելու դաժան իրականությանը, արցախցիները բռնի տեղահանվել են՝ ենթարկվելով ցեղասպանության։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Գոյութենական ծանր սպառնալիքի առջև է կանգնած նաև հայոց պետականությունը։ Շատ մոտ անցյալում արցախցին ապրում էր անվտանգ, օր օրի բարելավում էր իր կյանքի որակը և շենացնում հայրենի հողը։ ՀՀ իշխանություններն առաջնային պարտավորություն ունեն ապահովելու անհրաժեշտ հանրային միջավայր, բավարար պայմաններ և երկարաժամկետ իրական երաշխիքներ Հայաստանում իրենց ինտեգրման համար»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում