Ինձ ուզում էին բերման ենթարկել, գիտակցությունս կորցրի․ զոհվածի մայր

Ես ճանապարհին վատացա, գիտակցությունս կորցրի, էլ չիմացա՝ ոնց բերման չեմ ենթարկվել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը, որին ոստիկանները, նախ, փորձել էին բերման ենթարկել, ապա բաց թողել։ Նա տեղեկացրեց, որ իրեն տարել են բուժկետ, ճնշումն է բարձր եղել, ապա դուրս է եկել ու գնացել որդու շիրիմին։

«Ինձ ուզում էին բռնել, գիտակցությունս կորցրի»,- մանրամասնեց զոհվածի մայրը։