Ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղի տարածված տեսակների առաջին նշանները

Ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղի տարածված տեսակների առաջին նշանները

Տարբեր նշաններ կարող են ցույց տալ օրգանիզմում քաղցկեղի զարգացումը, ինչպիսիք են ծայրահեղ հոգնածությունը, քաշի փոփոխությունը, ցավը և կասկածելի խալերը:  

Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է ուռուցքաբան-քիմիաթերապևտ Վլադիսլավ Եվսեևը:

«Ցավոք, շատ հաճախ ուռուցքները երկար ժամանակ չեն դրսևորվում ու չունեն կոնկրետ ախտանիշներ։ Կարևոր է ուշադիր լինել ձեր առողջության ու վիճակի նկատմամբ։ Օրինակ, եթե դուք զգում եք, որ վերջերս շատ ավելի հոգնած եք, ցավ ունեք, մարմնի քաշի փոփոխություն եք նկատել, կասկածելի խալ եք նկատել կամ մաշկի տակ կամ տարածքում կամ ավշային հանգույցներում ինչ-որ «գունդ» եք զգացել, ավելի լավ է բժշկի հետ խորհրդակցել»,- պարզաբանել է նա։

Մասնագետի խոսքով՝ մեծ հավանականությամբ թվարկված նշանները քաղցկեղի ախտանշաններ չեն լինի, սակայն նման նշանների հայտնաբերման դեպքում պետք է դիմել բժշկի։

Եվսեևը նաև մեկնաբանել է արևմտյան գիտնականների այն տվյալները, որ քաղցկեղն աշխարհում արագորեն երիտասարդանում է, և հորդորել է այդ միտումը չվերաբերվել որպես անխուսափելի։ 

Նրա կարծիքով՝ չնայած աճող ռիսկերին, երիտասարդ տարիքում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը դեռևս ծայրահեղ ցածր է մնում։