Վթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են 30-ամյա վարորդների «Honda»-ն և «Opel»-ը

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Անդրանիկ Վարդանյանի վարած «Opel» մակնիշի և 30-ամյա Տարոն Ջուվանյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։