«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել․ նա ձերբակալվել էր Փաշինյանի այցի ֆոնին

«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդ Կոչուբաևը։
Նա նշել է, որ Խաչատրյանի մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ Խաչատրյանը հայտնել էր «սուրճի հյուրասիրությամբ» ակցիա կազմակերպելու մասին։ Մինչ այցելությունն արդեն ոստիկանությունն անցել էր գործի ու նախապես բերման էր ենթարկել ակցիայի մասնակիցներին՝ պատճառաբանելով «զենք-զինամթերք պահելու կասկածանքը»։