Շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «BMW X6»-ը, «Mazda»-ն, «Opel»-ը և 44 երթուղու ավտոբուսը, վիրավոր կա

Շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «BMW X6»-ը, «Mazda»-ն, «Opel»-ը և 44 երթուղու ավտոբուսը, վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Պուշկին փողոց խաչմերուկում բախվել են «Range Rover», «BMW X6», «Mazda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։