Ռուսաստանում ձերբակալվել է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը

Ժամեր առաջ Ռուսաստանում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Հայտնել է «Դոկ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում` իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ավելի ուշ քաղաքական գործիչն ազատ է արձակվել։