Այս իշխանությունները հրապարակային բացել են իրենց բոլոր խաղաքարտերը․ Խաչիկ Գալստյան

Արդեն իսկապես ժամն է գործելու, քանի որ և՛ Արցախը, և՛ Հայաստանը, հայ ժողովուրդը գտնվում են խիստ օրհասական փուլում։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ ասաց կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։

«Այս իշխանությունները հրապարակային բացել են իրենց բոլոր խաղաքարտերը, ասել են՝ ինչ մտածում են, որ Արցախն հանձնում են, իրենց բարեկամ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային նկրտումները բավարարման են պատրաստվում։ Սրանք հրապարակավ ասում են, որ ՀՀ-ից դեռ կան տարածքներ, որ պետք է տան Ադրբեջանին։ Էլ ինչի՞ ենք սպասում, սա կոչ է ով մտածում է, որ կարող է մի բան փոխել, ապա պետք է գա այստեղ»,- ասաց Գալստյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 18-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատության հրապարակից կոչով դիմեց հայությանը, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար, միանան հավաքին և սատար կանգնեն մեր հայրենիքի պաշտպանության գործում։