Ի՞նչ է կատարվում Նոր Նորքում այս պահին

Երրորդ տղամարդը, որը նռնակով փորձել է մուտք գործել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք, այս պահին դեռ չի վնասազերծվել:
MediaHub-ի լրագրողը հայտնում է, որ այս րոպեներին Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը բանակցում են նրա հետ:
Հիշեցնենք, այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Մենք շարունակում ենք աշխատել տեղից՝ հետևելով վերջին զարգացումներին ուղիղ միացմամբ: