Կտրեք այդ դավադիր ձեռքը․ Արցախ ու Հայաստան չենք ունենա․ Արթուր Մոսիյան
Նիկոլ Փաշինյանը խաբել է ոչ միայն արցախահայությանը, այլ նաև սեփական ժողովրդին։ Այս մասին այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը։
«Գուցե, ՀՀ ժողովուրդ ասելով նա հասկանում է իրեն և ՔՊ վարչախմբին և ամեն անգամ մեր հայտարարություններին արձագանքում է, որ ճիշտ չենք հասկացել։ Ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ հայ ժողովուրդը հասկանում է մի բան, դուք, ձեր տերերն ու վարչախումբը այլ կերպ եք հասկանում։ Դիմում եմ մեր ողջ հայությանը, օր առաջ կանգնեցրեք, կտրեք այդ դավադիր ձեռքը, Արցախ ու Հայաստան չենք ունենա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում